Պուտինը Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու որոշում է ընդունել

08:27, 24 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Դրա հետ կապված՝ ես որոշում եմ ընդունել հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։


© 2009 ARMENPRESS.am