Եգիպտոսի նախագահը կայցելի Ադրբեջան
15:14, 23 Փետրվար, 2022ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպասվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցն Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Ադել Իբրահիմը:
Դեսպանը հավելել է, որ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրուն կժամանի Բաքու՝ նախապատրաստելու Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցը։
Սակայն դիվանագետը չի հայտնել Եգիպտոսի նախագահի՝ Բաքու այցի ստույգ ժամկետը։
© 2009 ARMENPRESS.am