Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան

20:21, 22 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հովհաննես ԻԳԻԹՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- նշված է հրամանագրում:

Հովյաննես Իգիթյանի կենագրությունը՝ այստեղ։


© 2009 ARMENPRESS.am