Զասը ՄԱԿ-ն անվանել է ՀԱՊԿ գլխավոր միջազգային գործընկեր

20:57, 16 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է ՄԱԿ-ը որպես գլխավոր միջազգային գործընկեր:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք ՄԱԿ-ը դիտարկում ենք որպես մեր գլխավոր միջազգային գործընկեր և հետաքրքրված ենք համաշխարհային կազմակերպության դերակատարման ուժեղացմամբ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա:

Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս ՄԱԿ-ի հետ հակաահաբեկչական համագործակցության հետագա ընդլայնման օգտին: Նա հավելել է, որ կառույցը մշակում է ՄԱԿ-ի գործող առաքելություններում իր խաղաղապահների մասնակցության ծրագիրը:


© 2009 ARMENPRESS.am