ՌԴ խաղաղապահները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղում զորավարժություն են անցկացրել

10:43, 11 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի զորավարժարաններից մեկում ԲՏՌ-82Ա զրահամեքենաների  ներգրավմամբ անցկացրել են զորավարժություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ» էջից,  զրահամեքենաների անձնակազմերը մշակել են վարման նորմատիվներ, բարձր արագությամբ հաղթահարել են խոչընդոտները և ԲՏՌ-82Ա-ի հաստիքային զենքերից կատարել են հրաձգություն անհատական և խմբակային թիրախների վրա:


© 2009 ARMENPRESS.am