Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

13:54, 8 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդմիջման ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ, բայց չի ստացվել։ 

Արմեն Գևորգյանի տեղեկություններով, մեքենայի խափանում է եղել, և Սահակյանը խնդրել է այսօր իրեն չսպասել։ Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 15-ը։


© 2009 ARMENPRESS.am