Դրական զարգացումների ևս մեկ դրսևորում. Շառլ Միշելը՝ հայ գերիների վերադարձի մասին

15:44, 7 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն՝անդրադառնալով Ադրբեջանից հայ գերիների վերադարձին:

«Ադրբեջանի կողմից 8 հայ գերիներին Հայաստան վերադարձնելը դրական զարգացումների ևս մեկ դրսևորում է Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո: ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը»,-նշել է Շառլ Միշելը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման  արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։

 


© 2009 ARMENPRESS.am