Ադրբեջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահացել

19:52, 3 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Եվլախի Պետական սահմանապահ ծառայության զորամասում ոչ մարտական պայմաններում մահացել է սերժանտ Ջեյհուն Նաբաթ Ալի Զադեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:  Նշվում է, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ:

 Տարեսկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում մահացած  9-րդ զինծառայողն է:

 


© 2009 ARMENPRESS.am