Դավիթ Առաքելյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

17:56, 2 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր Դավիթ Առաքելյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am