ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ռազմական գործակցության համար

11:32, 28 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի օրվա առթիվ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհավորական խոսք է հղել՝ շնորհակալություն հայտնելով ռազմական համագործակցության համար: 

«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է  հաղորդագրությունում: 

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը:


© 2009 ARMENPRESS.am