Իտալիան հերթական անգամ չի կարողացել նախագահ ընտրել

19:01, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանը հունվարի 27-ին, չորրորդ օրն անընդմեջ չի կարողացել ընտրել նոր նախագահ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Հիմնական քաղաքական դաշինքները փոխընդունելի թեկնածու չեն գտնում:

Ոչ կենտրոնամետ, ոչ ձախ-կենտրոնամետները ոչ մի անուն չեն առաջարկել հունվարի 27-ին քվեարկության համար:

«Մենք կանգնած ենք առաջիկա յոթ տարիների ամենակարևոր ընտրության առաջ: Ձեզ նորմա՞լ է թվում տեսնել այն խաղերը, որոնց ականատեսը եղանք վերջին չորս օրերի ընթացքում»,-ասել է նախկին վարչապետ Մատեո Ռենցին։

Նա դա սկանդալային է համարել:


© 2009 ARMENPRESS.am