Իրանում Covid-19-ի դեմ պատվաստվել է մոտ 15 հազար օտարերկրացի

18:12, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում 14 հազար 605 օտարերկրացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի Մարքազի նահանգի առողջապահական կենտրոնի ղեկավարը:

Օտարերկրացիները ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Իսկ երկրորդ չափաբաժին ստացած օտարերկրացիների թիվը 12 հազար 41 է: Իրանում երրորդ՝ խթանիչ դեղաչափ է ստացել նաև 870 օտարերկրացի:


© 2009 ARMENPRESS.am