Ֆրանսիացիները գնաճի պատճառով հանրահավաքի դուրս կգան աշխատավարձերի բարձրացման պահանջով

15:29, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հունվարի 27-ին շուրջ 170 հանրահավաքներ ու ցույցեր են սպասվում մի քանի արհմիությունների եւ երիտասարդական կազմակերպությունների կոչով՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, որը կապված Է գնաճի պատճառով բնակչության գնողունակության նվազման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը, ակցիաների կազմակերպիչներն, առաջին հերթին, պահանջում են նվազագույն աշխատավարձերի բարձրացում, բայց նաեւ հանդես են գալիս ընդհանուր առմամբ աշխատավարձերի, սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների ինդեքսավորման օգտին՝ տարվա ընթացքում 2,8 տոկոսով բարձրացած գնաճի եւ ընկերությունների ռեկորդային դիվիդենտների համատեքստում:

Փարիզում մոտավորապես կեսօրին խոշոր հանրահավաք կկայանա Բաստիլի հրապարակում, որտեղ հանդես կգան արհմիությունների առաջնորդները: Միջոցառմանը ելույթ կունենան առաջիկա նախագահական ընատրությունների մի քանի թեկնածուներ: Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները շարասյունով կանցնեն Բերսի թաղամասի կողմը: Եերիտասարդական կազմակերպությունները իրենց ակցիան կանցկացնեն Ազգի հրապարակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am