ՄԱԿ-ում հայտարարել են, որ բնապահպանական խնդիների լուծման համար ժամանակն ավելի ու ավելի քիչ է

14:19, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) «Գլոբալ բնապահպանական հեռանկար» վեցերորդ զեկույցը ցույց Է տալիս, որ գլոբալ բնապահպանական խնդիրների դեմ պայքարի համար ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում: Հունվարի 27-ին այդ մասին հայյտարարել Է ՅՈՒՆԵՊ-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ինգեր Անդերսոնը ՏԱՍՍ-ում զեկույցի շնորհանդեսի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2019 թվականի հրատարակությունում շեշտը դրված Է այն բանին, ինչը մենք ՅՈՒՆԵՊ-ում անվանում ենք մոլորակի եռակի ճգնաժամ՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ եւ թափոններով աղտոտման խնդիր: Մոլորակի այս եռակի ճգնաժամը կարող Է ձախողել կայուն զարգացման նպատակին հասնելու՝ մեր ջանքերը: (…) Դա ընդգծում Է մեր հանդեպ ծառացած բնապահպանական հիմնախնդրի մասշաբը, ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում»,- ասել Է նա:

«Առաջիկա ութ տարում մենք պետք Է գործենք: Մեզնից յուրաքանչյուրը պետք Է ներդնի իր ավանդը. ուսանողները, գիտնականները, հետազոտողները, իշխանական կառույցների, քաղաքացիական հասարակության, գործարարության ներկայացուցիչները, բայց դրա համար գիտական տվյալները պետք Է հասկանալի եւ մատչելի լինեն բոլորի համար»,- ընդգծել Է նա:

«Գլոբալ բնապահպանական հեռանկարը մեզ տալիս Է տարբերակներ. մինչեւ2050 թվականն Էներգահաշվեկշռի, պարենային համակարգի, արտադության եւ սպառման լիակատար փոխակերպում, անցում գործնականում անթափոն տնտեսության. ահա մոլորակի եւ մարդկանց առողջության դեղատոմսը»,- ամփոփել Է Անդերսոնը:


© 2009 ARMENPRESS.am