Բրիտանիայի պաշտպանության նախարարը ծանուցել է Մոսկվայում Շոյգուի հետ բանակցությունների մասին

13:04, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել Է, որ ինքը «շուտով» Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC հեռուստաալիքը:

«Ուոլեսը նույնպես հաստատել Է, որ շուտով Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ուոլեսը Շոյգուին առաջարկել Է հանդիպում անցկացնել Լոնդոնում, հիշեցնելով, որ վերջին անգամ կողմերը հանդիպել են 2013 թվականին հենց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ԱԳ նախարարների եւ պաշտպանության նախարարների «երկու պլյուս երկու» ձեւաչափով գագաթնաժողովում: Ռուսաստանի նախարարն իր պաշտոնակցին առաջարկել Է Մոսկվա ժամանել «ցանկացած հարմար ժամանակ»:

Մեծ Բրիտանիան՝ որպես Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի անդամ, վերջին ժամանակներս մտահոգություն Է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ «ռուսական ագրեսիայի» ուժեղացման» կապակցությամբ եւ նույնիսկ Կիեւ Է ուղարկել ռազմական հրահանգիչների նոր խմբաքանակ, ինչպես նաեւ մատակարարել մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռ: Մոսկվայում հորդորում են դադարեցնել տարածաշրջանի ռազմականացումը: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել Է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը:

Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում Է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Այդ թեմայով բանակցությունների առաջին փուլը կայացել Է Ժնեւում, հունվարի 10-ին: Դրան հետեւել Է Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Ինչից հետո հունվարի 13-ին կոնսուլտացիաներ են անցկացվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության վիեննական հարթակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am