Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին

11:27, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը հունվարի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ արարողությունը, որին ներկա էր նաև Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Կաֆիերոն, տեղի է ունեցել նախագահի նստավայրում՝ Վարդագույն տանը:

Համավարակային սահմանափակումներով պայմանավորված` արարողությանը նախագահի հետ առանձնազրույց նախատեսված չէր:

 


© 2009 ARMENPRESS.am