Բրիտանիան դիտարկում է Արևելյան Եվրոպայում զինված ուժեր տեղակայելու հնարավորությունը

21:51, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Ուկրաինայի շուրջ իրադրության լարման ֆոնին դիտարկում է Արևելյան Եվրոպայում հավելյալ զինված ուժեր տեղակայելու հնարավորությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Telegraph պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Telegraph-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ Մեծ Բրիտանիան կենտրոնանալու ՆԱՏՕ-ի հյուսի-արևելյան սահմանների վրա: Այդուհանդերձ, վերջնական որոշում դեռ ընդունված չէ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am