Ուկրաինայում անցկացվելու են քաղաքացիական բնակչության զանգվածային վարժանքներ

21:40, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային վարժանքներ անցկացնել հնարավոր արտակարգ իրադրության պարագայում պատրաստ լինելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՆԳ նախարարությունը:

«Զանգվածային վարժանքները կանցկացվեն երկրի տարբեր շրջաններում»,- հայտնել են նախարարությունից: ՆԳՆ-ից մասնավորեցրել են, որ հիմնական շեշտը լինելու է պայթյունավտանգ իրերի հետ ճիշտ վերաբերվելու աշխատանքների վրա: 

 

 


© 2009 ARMENPRESS.am