Թրամփն Ուկրաինա ամերիկացի զինվորներ ուղարկելու Բայդենի խոսքերը «խենթություն» է որակել

20:39, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի զինվորներին Ուկրաինա ուղարկելու հնարավորության մասին գործող նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը «խենթություն» է անվանել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խելագարություն է: Դա կարող է սկսել երրորդ համաշխարհային պատերազմ, դա խենթություն է և երբեք չէր կարող տեղի ունենալ իմ օրոք»,- ասել է Թրամփը «Մեծ Ամերիկա» պոդքասթի ժամանակ:

ԱՄՆ 45-րդ նախագահը հայտարարել է, որ գործող նախագահի վարչակազմի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Մոսկվան այլևս չի հարգում Վաշինգտոնին:

 


© 2009 ARMENPRESS.am