Ուկրաինայի ճգնաժամն անհանգստացնում է համաշխարհային հանրությանը. Բլինկեն

20:38, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ իրադրությունը վերաբերում է համաշխարհային հանրությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Այս ճգնաժամն Ուկրաինայից և անգամ Եվրոպայից շատ ավելի մեծ է, այն լրջորեն անհանգստացնում է համաշխարհային հանրությանն ու միջազգային արձագանքի կարիք ունի»,- Քուվեյթի ԱԳ նախարարի հետ բանակցությունների արդյունքով լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բլինկենը:

Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ քննարկումների օրակարգում է եղել:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am