Լեհաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

20:23, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հունվարի 28-ին տարածաշրջանում անվտանգության հարցերով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ազգային անվտանգության գրասենյակի ղեկավար Պավել Սոլոխը:

Նա տեղեկացրել է նաև, որ տարածաշրջանային անվտանգության թեմայով քննարկումներն անց են կացվելու դռնփակ ռեժիմով:

 

 


© 2009 ARMENPRESS.am