Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք

20:22, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունվարի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 530 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 92 հազար 684 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 5087 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր մահերի թիվը 14 813 է:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am