Գործարկվելու է Գնդեվազ բնակավայրի շչակը

19:57, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում հունվարի 27-ի ժամը 10։00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, գործարկվելու է բնակավայրի շչակը, ինչի առնչությամբ նախարարություն տեղի բնակչությանը խնդրում է չանհանգստանալ:


© 2009 ARMENPRESS.am