Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ

19:38, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան պատրաստվում է 5 հազար զինվորական սաղավարտ հատկացնել Ուկրաինային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական DPA գործակալությունը հայտնել է, որ հունվարի 26-ին Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովում նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի պաշտպանության նախարար Կրիստինե Լամբրեհտը:

 


© 2009 ARMENPRESS.am