Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը

19:30, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 7-ին Վաշինգտոնում բանակցություններ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ, փետրվարին նախատեսվող այցի մասին հայտնել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:

Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը:


© 2009 ARMENPRESS.am