Թբիլիսիում փակվել Է յուրաքանչյուր չորրորդ մանկապարտեզը

14:43, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածվելու պատճառով Թբիլիսիում ժամանակավորապես աշխատանքը դադարեցրել Է 48 մանկապարտեզ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վրաստանում մոլեգնում Է կորոնավիրուսի վեցերորդ ալիքը:

Անցած օրվա ընթացքում երկրում սահմանվել Է նոր ռեկորդ. բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի 15 հազար 762 դեպք, այսինքն՝ գործնականում կրկնակի ավելի Է, քան մեկ օր առաջ: Համավարակի սկզբից ի վեր երկրում արդեն գրանցվել Է ախտահարման 1 միլիոն դեպք:

Բացի մանկապարտեզներից, որոնք ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, մայրաքաղաքի մանկապարտեզներում որպես կետային սահմանափակումներ փակվել են 115 առանձին խմբեր: Ընդամենը կորոնավիրուսով ախտահարվել Է 206 աշխատակից եւ 83 սան: Թբիլիսիում գործում Է 186 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում Է ավելի քան 61 հազար երեխա: Առողջապահության նախարարության հանձնարարականների համաձայն, կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելուց հետո մանկապարտեզները մայրաքաղաքում փակում են 12 օրով:

Մինչդեռ մասնագետները հիվանդացության բարձրակետին են սպասում առաջիկա երկու շաբաթներին: Համաճարակաբանները կոչ են անում քաղաքացիներին՝ հետեւել սահմանված հանձնարարականներին, կրել դիմակներ եւ պատվաստվել, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am