Մահացել է Ալիևի թիկնազորի պետը

21:27, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի պետ, գնդապետ Թառլան Գադիրովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել մարզասրահում:

Ըստ Qafqazinfo-ի՝ չնայած շտապօգնության գալուն՝ Գադիրովի կյանքը փրկել չի հաջողվել, քանի որ նրա վիճակը կտրուկ վատթարացել է:


© 2009 ARMENPRESS.am