Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ

15:42, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքային երկհարկանի ավտոբուսը Լոնդոնի արեւելքում մխրճվել Է շենքի մեջ, կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է շտապ օգնության քաղաքային ծառայությունը:

«Մենք գտնվում ենք պատահարի վայրում, որտեղ ավտոբուսը մխրճվել Է շենքի մեջ, եւ բժշկական օգնություն ենք ցուցաբերում տուժածներին»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ծառայության Twitter-յան Էջում:

Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, դեպքը տեղի Է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:20-ին (Երեւանի ժամանակով 11:20-ին) Սելվին-ավենյու փողոցում: Վթարի պատճառը դեռ չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am