Վերին Լարսն այսօր. ճանապարհը փակ է թրեյլերների համար

14:07, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին արգելված Է բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժը: Այդ մասին ասվում Է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, արգելքը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար գործում Է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, սահմանափակումներն ստիպված են եղել մտցնել ձյան եւ մերկասառույցի պատճառով:

Մյուս բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար երթեւեկությունն ազատ Է: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ:

Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am