Հայոց լեզվի միասնական քննությունների նվազագույն շեմը չի հաղթահարել 20 տոկոսը. Ժաննա Անդրեասյան  

13:10, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականին բարձրագույն կրթական հաստատություն դիմողների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննությունների նվազագույն շեմը:

«Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6 տոկոսը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմացության մասին: Սրան գումարենք սոցիալական արդարության տեսանկյունից մտահոգիչ այն իրավիճակը, ըստ որի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը»,- ասաց Անդրեասյանը:

 


© 2009 ARMENPRESS.am