Ավստրալիայի կառավարությունը գնել է աբորիգենների դրոշի իրավունքը

11:25, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի իշխանությունները 14 միլիոն դոլարով (20 միլիոն ավստրալական դոլար) գնել են երկրի աբորիգենների դրոշի իրավունքը. այժմ այն կարելի Է նույնքան ազատորեն օգտագործել, ինչպես ազգային դրոշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC News հեռուստաալիքը:

Դրոշը երկգույն Է՝ կարմիր եւ սեւ շերտերով, կենտրոնում դեղին շրջանակ Է. մշակվել Է նկարիչ Հարոլդ Թոմասի կողմից, իսկ 2018 թվականին գնվել Է WAM Clothing ընկերության կողմից, որը կապված չԷ աբորիգենների հետ: Դրոշի պատկերի ցանկացած օգտագործման դեպքում ֆիրման պահանջել Է վճար եւ թույլտվություն, նշում Է հեռուստաալիքը:

Ինչպես հայտարարել Է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, այժմ դրոշի օգտագործումն անվճար կլինի բոլորի համար, բայց դրան պետք Է վերաբերվել նույնպիսի հարգանքով ու արժանապատվությամբ, ինչպես Ավստրալիայի դրոշին:

«Բոլոր ավստրալացիները կարող են աբորիգենների դրոշն ամրացնել այնպիսի հագուստի վրա, ինչպիսին մարզաշապիկներն են, այն կարելի Է նկարել մարզադաշտերում, զետեղել կայքերում, օգտագործել թվային պատկերով, բոլոր ԶԼՄ-ներում՝ առանց թույլտվության անհրաժեշտության կամ օգտագործման համար վճարելու»,-վարչապետի խոսքը մեջբերում Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am