Հանձնաժողովը քննարկում է ՀՌՀ-ի անդամի պաշտոնում Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը

11:16, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան»  խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  թեկնածուին ներկայացնում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:


© 2009 ARMENPRESS.am