Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը կրկին հետաձգվել է  

11:12, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը  երկրորդ անգամ հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ջրային մարզաձևերի աշխարհի հերթական  առաջնությունը պետք է տեղի ունենար 2021թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը։ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով այդ միջոցառումը տեղափոխվեց 2022թ. մայիսի 13-29-ը: Եվ ահա  նոր տեղափոխում. ՖԻՆԱ-ի գործկոմը  որոշեց աշխարհի առաջնությունը  հետաձգել ևս մեկ տարով (2023 թ.),   պատճառ բերելով համավարակը: 2023թ.առաջնության ստույգ ժամկետները դեռ որոշված չեն:

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում մեդալներ են խաղարկվում լողում, սուզալողում, ջրացատկում, ջրագնդակում և արտիստիկ (սինքրոն) լողում:


© 2009 ARMENPRESS.am