Մեկնարկում է բռնցքամարտի առաջնությունը

10:18, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՒՈՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հունվարի 25-ին ժամը 16:00-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 80 մարզիկ: Այսօր կայացել են կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հայասատնի առաջնությունը ընտրական է լինելու: Արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը նախապատրաստվելու է մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:


© 2009 ARMENPRESS.am