Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

22:38, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում:

Պատրիարքարանից հայտնում են, որ հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և Պոլսո Հայոց պատրիարքը վերադարձել է իր ծառայությանը:

 


© 2009 ARMENPRESS.am