Նիկոլ Փաշինյանը շատ բարձր է գնահատում ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը

21:45, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը և ՌԴ խաղաղապահների գործունեությունը։

«Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ընդհանրապես կզրոյացվեն»,- ասաց Փաշինյանը։


© 2009 ARMENPRESS.am