Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները

16:15, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ձյան առատ տեղումների հետևանքով Ստամբուլի օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sozcu.com.tr-ն:

Նախնական թռիչքները դադարեցվել են մինչև այսօր ժամը 18:00-ն:

Ներկայումս օդանավակայանում ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում 500 աշխատող և 180 միավոր տեխնիկա:

 

 


© 2009 ARMENPRESS.am