Վրաստանի կառավարության չորս անդամներ հիվանդացել են կորոնավիրուսով

16:00, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուս Է հաստատվել Վրաստանի կառավարության չորս անդամների մոտ: Այդ մասին հաղորդում Է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 24-ին Վրաստանի կառավարության նիստին առողջական վիճակի պատճառով ներկա չեն եղել կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Իրակլի Կարսելաձեն, գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքի նախարար Լեւան Դավիթաշվիլին եւ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն: Վրաստանը վերապրում Է կորոնավիրուսի համավարակաի վեցերորդ ալիքը՝ պայմանավորված օմիկրոն շտամով, որը երկրում հայտնաբերվել Է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին:

Ախտահարումների նոր դեպքերի աճը հունվարին ռեկորդներ Է սահմանում: Նման վերջին դեպքը գրանցվել Է անցած շաբաթ օրը՝ հունվարի 22-ին՝ 11 հազար 39 հիվանդ:

Դրա հետ մեկտեղ բավականին դանդաղ են պատվաստման տեմպերը: Տասն ամսվա ընթացքում, Վրաստանում պատվաստանյութերը հայտնվելուց հետո, ներարկում Է ստացել չափահաս բնակչության միայն 42 տոկոսը, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am