Հուսիները գրոհել են ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի վրա  բազմաթիվ հրթիռներով եւ անօդաչուներով

14:13, 24 Հունվար, 2022

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենյան «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժումն անցյալ գիշեր գրոհել Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Սաուդյան Արաբիայի տարածքի վրա «մեծ քանակությամբ» բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու թռչող ապարատնեով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է Almasirah հեռուստաալիքը, հունվարի 24-ին հայտնել Է խռովարարների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչ Յահյա Սարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, նրա խոսքով, ԱՄԷ-ում հրթիռակոծումների Է ենթարկվել օդուժի «Ադ Դաֆրա» ռազմակայանը (Աբու Դաբիից 30 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք) եւ «այլ կարեւոր թիրախներ թշնամու մայրաքաղաքում»: «Բացի դրանից, մեծ քանակությամբ  «Սամադ-3» դրոններով գրոհի են ենթարկվել կենսականորեն կարեւոր օբյեկտներ Դուբայում»,- ասել Է Սարիան:

Նա նաեւ հաստատել Է, որ հուսիների անօդաչուների եւ հրթիռների թիրախներ են դարձել մի քանի սաուդյան ռազմակայաններ եւ մի շարք օբյեկտներ Ջիզանում եւ Ասիրում: Խռովարարաների ներկայացուցչը, հավաստելով «առաջիկա փուլում գործողությունների մասշտաբներն ընդլայնելու՝ զինված ուժերի լիակատար պատրաստակամությունը», օտարերկրյա ընկերություններին եւ ներդրողներին խորհուրդ Է տվել հեռանալ ԱՄԷ-ից, քանի որ այն դադարել Է անվտանգ երկիր լինելուց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am