«Փյունիկը» նոր համալրում ունի  

10:50, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի. թիմին է միացել 28-ամյա մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մոլդովացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Քիշնևի «Զիմբրուն»:

Կոչուկը նախկինում հանդես է եկել նաև «Դաչիա», «Ժիլինա», «Սաբայիլ», «Սաբախ» և «Կեշլյա» թիմերում: 

Նշենք, որ Եվգենի Կոչուկը հանդիսանում է Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 27 խաղ։


© 2009 ARMENPRESS.am