Երևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված է

10:25, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի  մի շարք թաղամասերի գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

«Դադարեցվել է Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Զարոբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Կապուտիկյան, Լեռ Կամսար, Սոսեի, Գ.Հարությունյան, Պռոշյան փողոցների, Արամի նրբանցքի, Ֆրիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-23 և թիվ 2-50 բազմաբնակարան շենքերի, Վաղարշյան փողոցի թիվ 2 և 4 բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1 և 3 բազմաբնակարան շենքերի, Կոզեռն թաղամասի , հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և հաստատությունների գազասպառողների գազամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am