Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութի տանիքում հրդեհ է բռնկվել

16:44, 23 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոնը hունվարի 23-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող կահույքի խանութի տանիքում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 


© 2009 ARMENPRESS.am