Երևանի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, 1 մարդ հոսպիտալացվել է այրվածքաբանության կենտրոն

13:00, 23 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 09։54-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Տիչինայի փողոցում՝ «Բոռա» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում, տեղի է ունեցել պայթյուն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ Տիչինայի փողոցի տներից մեկում (100 քմ) գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Փլուզվել է միջսենյակային մեկ պատ՝ 12 քմ, վնասվել են պատուհանի ապակիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Վ․ Թ․-ն (ծնված 1943 թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։


© 2009 ARMENPRESS.am