Ինդոնեզիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

15:58, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Թալաուդ կղզիներում հունվարի 22-ին 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով գերմանական երկրաբանության հետազոտական կենտրոնին (GFZ):

Նշվում է, որ երկրաշարժը եղել է 24 կմ խորությամբ:


© 2009 ARMENPRESS.am