Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ

12:58, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը:

«Ղրիմի թերակղզին չկա, այն երբեք չի վերադառնա: Դա փաստ է», - ըստ «ՌԻԱ»-ի՝ հնդկական ինստիտուտներից մեկի համաժողովի ժամանակ հայտարարել է փոխծովակալը՝ խոսելով Ուկրաինայի իրավիճակի մասին:

Շյոնբախը նաև ասել է, որ Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին, բայց նրա միանալը դաշինքի «խելամիտ չէ»: Ըստ նրա՝ Հնդկաստանը և Գերմանիան Ռուսաստանի կարիքն ունեն՝ Չինաստանին դիմակայելու համար:

Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնությանն է միացվել Ուկրաինայում 2014 թ. տեղի ունեցած Մայդանի հեղափոխությունից հետո՝ Ղրիմի Հանրապետությունում և Սևաստոպոլում անցկացված հանրաքվեի արդյունքներով:

 



 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am