Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք. առողջացել է 127 քաղաքացի

11:04, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 հազար 897 դեպք, որից 334 հազար 109-ը`առողջացած, 8026-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7242 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 5812 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 940 նոր դեպք, առողջացել է 127 քաղաքացի, մահվան  դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 669 հազար 792-ի:


© 2009 ARMENPRESS.am