Զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողներն անցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

21:44, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 21-ին նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողներին ուսուցանվել է կրակային վարժությունների կատարման կարգը, ստուգվել են հրաձգային զենքից կրակի վարման ունակությունները։


© 2009 ARMENPRESS.am