Սուրեն Պապիկյանը մեկնել է արձակուրդ

13:32, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 21-25-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am