Զասը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ պրակտիկ աշխատանքի անհրաժեշտություն է տեսնում

12:31, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կարծիքով Կովկասի տարածաշրջանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է մնում շնորհիվ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք  բերված պայմանավորվածությունների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ զրույցում:

Զասը հավելել է, որ իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պրակտիկ աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am