5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Կուրիլների մերձակայքում

11:24, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, Հարավային Կուրիլների մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում:

«5,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 10:59-ին (Երեւանի ժամանակով 02:59-ին), որի էպիկենտրոնը գտնվում Է Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 80 կիլոմետր դեպի արեւելք՝ 60 կիլոմետր խորության վրա»,- պատմել են մասնաճյուղում:

Ինչպես նշել են մասնագետները, ցնցումն զգացել են Կունաշիր եւ Իտուրուպ կղզիների բնակավայրերի բնակիչները: Սեյսմոիրադարձության զգալիությունը կազմել Է երկուսից մինչեւ երեք բալ: Փրկարարներն աղետի ազդանշաններ չեն ստացել: Ներկայում օպերատիվ խումբը զննում Է շենքերը հնարավոր վնասվածքների հայտնաբերման նպատակով:


© 2009 ARMENPRESS.am